ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Չորամիրգ` համեղ և օգտակար
Չորամիրգը բնական վիտամինահանքային կոմպլեքս է, որն ամենահին «սննդային հավելումն է»: Առաջին չորամիրգը հայտնվել է արեւի շնորհիվ, երբ հասած մրգերը վերածվել են չրի` դառնալով իսկական մրգի շտեմարան:
Չիրը բնական քաղցրավենիք է, որից երբեք չեն գիրանում: Այն շատ օգտակար է ճարպակալությամբ, երիկամային անբավարարությամբ տառապողներին եւ նույնիսկ` շաքարային դիաբետ ունեցողներին: Ընդհանրապես մրգերը չորանում են երեք եղանակով` արեւի տակ, ստվերի տակ եւ քիմիական եղանակով: Այն գեղեցիկ փաթեթավորված ու վառվռուն չրերը, որ մենք գնում ենք սուպերմարկետներից, մշակված են քիմիական եղանակով:
Արեւի տակ չորացրած չիրը, որն ամենաօգտակարն է, պետք է գնել շուկայից: Իհարկե, արտաքին տեսքով զիջում է, բայց օգտակար է: Երբ աղիներն աշխատում են ժամացույցի մեխանիզմի նման
Սեւ սալորի չիրն ունի շատ անուշ համ ու բույր: Վերջինիս բուժիչ հատկությունների մասին իմացել են դեռեւս Հռոմեական կայսրությունում: Սալորաչիրը պարունակում է A, B1, B2, PP, C վիտամիններ, կալիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, յոդ: Սալորը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք լավացնում են աղիների աշխատանքը, մաքրում են օրգանիզմը խոլեստերինի ավելցուկից եւ շատ լավ օգնում լեղաքարային հիվանդությունների դեպքում: Իսկ սալորի ամենագլխավոր հատկություններից մեկը մաշկին երիտասարդություն հաղորդելն է: Մագնեզիումն ու կալիումն անհրաժեշտ են հիպերտոնիկներին:
Դե իհարկե, եթե խոսում ենք չրերից, պետք է հասկանալ, որ խոսքը ծիրանաչրի մասին է: Ծիրանաչրին այդ գեղեցիկ ծիրանագույնը հաղորդում է կարոտինը` պրովիտամին A-ն, սակայն լյարդի եւ վահանագեղձի խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում տարվել այս մրգով, քանի որ կարոտինը կարող է չյուրացվել օրգանիզմի կողմից: Ծիրանաչիրը հարուստ է մագնեզիումով, որն անհրաժեշտ է հիպերտոնիայի եւ սակավարյունության դեպքում: Իսկ կալիումի պարունակության շնորհիվ, այն անփոխարինելի է նրանց համար, ովքեր մտածում են իրենց սրտի ու անոթային համակարգի մասին կամ հաճախ են տարատեսակ դիետաներ պահում: Նույնիսկ ծիրանաչրով պատրաստում են ապուր, որը եւ՛ շատ համեղ է, եւ՛ օգտակար: Դրա համար պետք է վերցնել 500գր ծիրանաչիր` անպայման արեւի տակ չորացրած եւ կորիզով լինի, որպեսզի չփափկի ու չճխլվի: Այն լցնել էմալապատ ամանի մեջ ու վրան այնքան եռջուր լցնել, որ ծածկի չիրը: Մի քանի րոպե էլ դնել գազօջախին ու եփելու ընթացքում ավելացնել շատ քիչ հիլ, մեխակ եւ դարչին: 5-10 րոպե եփելուց հետո անջատել ու մատուցել: Կարելի է նաեւ սառը վիճակում մատուցել:
Իսկական դեղ` օստեոպարոզի համար
Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ հեշտամարս շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր եւ վիտամիններ: Այս փոքրիկ պտուղները շատ մեծ գործ են անում` ամրացնելով օրգանիզմի համակարգային աշխատանքը` սիրտ-անոթային, շնչառական, նյարդային: Չամիչն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ բորա, որը պահպանում է մեր օրգանիզմը օստեոպարոզից եւ խթան է հանդիսանում վահանագեղձի աշխատանքի համար:
Իսկ ահա տանձի ու խնձորի չրերը երկարակեցության խորհրդանիշ են հանդիսանում: Որպես չորամիրգ` սրանց մեջ լավ են պահպանվում A, PP, C, B2, B1 վիտամինները, գլյուկոզան, որն անհրաժեշտ է ուղեղի լավ աշխատանքի համար: Չորացրած խնձորը, որը պարունակում է պեկտիններ, ուղղակի անփոխարինելի է նիհարել ցանկացողների կերակրացանկում: Տանձն օգնում է օրգանիզմը ազատել ծանր մետաղներից: Իհարկե, տանձի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել փորկապություն:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն